ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Թուրք գիտնականը մեծ սխալ է համարում Գալիպոլիի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելը

Թուրք գիտնականը մեծ սխալ է համարում Գալիպոլիի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելը
19.04.2015 | 20:39

Թուրքական «Բիլքենթ» համալսարանի դասախոս, դոկտոր Էսրա Չուհուդարը հայտարարել է, թե շատ մեծ սխալ է Գալիպոլիի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին։
Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե Անկարան ռազմավարական սխալներ է գործում։ «Թուրքական պատվիրակությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում օրակարգ է բերել Ղարաբաղի հարցը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բարդացրել է 5 անգամ»,- ասել է թուրք դասախոսը։ Անդրադառնալով Գալիպոլիի միջոցառումներին, Էսրա Չուհուդարը շեշտել է, որ շատ մեծ սխալ է մարտի 18-ի փոխարեն նշել ապրիլի 24-ին՝ տպավորություն է, որ ողբերգությունների մրցույթ է, ինչն ավելի է սրում Հայաստանի հետ լարվածությունը։ «Պատմական ողբերգության հետ Թուրքիան չի կարողացել առերեսվել, բայց հուսով եմ, որ կսկսենք, ստիպված կլինենք սկսել։ Թուրքիան պետք է անցնի առերեսման միջով»,- ասել է Էսրա Չուհուդարը։

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ